Երևանի ավագանու արտահերթ նիստում ընդդիմադիր ավագանու անդամներին մանդատից զրկելու հարցի քննարկումը համարում ենք անընդունելի

calendar

02 February, 2024

Print

Երևանի ավագանու արտահերթ նիստում ընդդիմադիր ավագանու անդամներին մանդատից զրկելու հարցի քննարկումը համարում ենք անընդունելի

Ընդդիմադիր գործիչներն իրավունք ունեն իրենց քաղաքական գործունեությունը ներկայացնել նաև բացակայությունների, բոյկոտի տեսքով, որը նույնպես քաղաքական դիրքորոշում է։

Երևանի ավագանու արտահերթ նիստում ընդդիմադիր ավագանու անդամներին մանդատից զրկելու հարցի քննարկումը համարում ենք անընդունելի և դատապարտում ենք իշխանությունների նման վարքագիծը։

Սա իշխանությունների հերթական ճղճիմ վարքագծի դրսևորումն է, որի նպատակը այլակարծությունը լռեցնելու փորձերն են։