Հայաստանին անհրաժեշտ են պրոֆեսիոնալ ու արժեքային մարդիկ․ Սյուզաննա Ավետիսյան

calendar

26 January, 2026

Print

Հայաստանին անհրաժեշտ են պրոֆեսիոնալ ու արժեքային մարդիկ․ Սյուզաննա Ավետիսյան

«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սյուզաննա Ավետիսյանը իր ֆեյսբուկյան էջում գրել է․

«Ներկա աշխարհաքաղաքական գործընթացները հստակ ցույց են տալիս, որ չկան հարատև թշնամիներ ու բարեկամներ, այլ կան շահեր ու հետաքրքրություններ, որոնց փոփոխությունից փոխվում են նաև հարաբերությունները։ Հարատև չեն նաև իշխանություններն ու ձևավորված աշխարհակարգերը։ Ու այս ամենի արդյունքում որոշ կազմակերպությունների գործունեություն կամ ընդհատվում է, կամ փոխում իր առաքելությունը։

Կառավարել նշանակում է պահպանել կայունություն և ընթացակարգեր, իսկ առաջնորդությունը՝ տեսլական ունենալ, հարմարվել փոփոխվող իրավիճակներին և մարդկանց ուղեկցել նոր հնարավորությունների ուղղությամբ: Սակայն մեր երկրում ունենք կառավարման և առաջնորդության տոտալ տապալում՝ ռեֆորմներ, պետական կառավարում, պետական ծրագրեր, նպատակներ, տեսլական և այլն։

Ներկա իշխանության վերջին հինգ տարիների կառավարումը դասագրքերում օրինակ կարող է լինել այն ամենի, թե ինչպես են տապալում կառավարումն ու առաջնորդությունը։ Եվ այս պայմաններում խոսել բազմաբևեռ դիվանագիտություն վարելուց, ուղղակի ծիծաղելի է։

Հայաստանին անհրաժեշտ են պրոֆեսիոնալ, դաստիարակված ու արժեքային մարդիկ, ովքեր բոլորիս կհամախմբեն մեկ ընդհանուր գաղափարի՝ հզոր Հայաստան ունենալու նպատակի շուրջ»։