Վանաձորում ստեղծված իրավիճակի լուծումը նոր ընտրություններն են․ Արտավազդ Ալավերդդյան (Տեսանյութ)

calendar

27 June, 2022

Print

Վանաձորում ստեղծված իրավիճակի լուծումը նոր ընտրություններն են․ Արտավազդ Ալավերդդյան (Տեսանյութ)

Վանաձորում «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արտավազդ Ալավերդյանն անդրադարձել է համայնքում ստեղծված իրավիճակին, ներկայացրել կուսակցության դիրքորոշումը դրա լուծման վերաբերյալ՝ Վանաձորում պետք է օր առաջ նոր ընտրություններ անցկացվեն։

«Իհարկե, ժողովուրդը հոգնել է, այդ տարբերակին արդարացիորեն լավ չի վերաբերվում, բայց Վանաձորում ստեղծված իրավիճակի լուծումը, որը ժողովրդավարության վրա է հիմնված, ընտրություններն են»,- ասել է նա։