Այսօր մենք ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։ Ապրիլի 24-ը մեր ժողովրդի պատմության ամենածանր և միևնույն ժամանակ ամենախորհրդանշական օրերից մեկն է, որը մեզ հիշեցնում է կորուստների, ցավի, բայց նաև վերապրելու և դիմակայելու ուժի մասին։ Այս մասին նշված է «Ապրելու երկիր» կուսակցության ուղերձում։
«Գլուխ ենք խոնարհում մեկուկես միլիոն նահատակների հիշատակի առաջ՝ նրանց, ովքեր զոհ դարձան մարդկության դեմ իրականացված սարսափելի ոճրագործության։ Պարտավորվում ենք պահպանել պատմական ճշմարտությունը, փոխանցել այն սերունդներին և շարունակել պայքարը արդարության ճանաչման և ցեղասպանությունների կանխարգելման գաղափարի համար։
Խունկ և խոնարհում Հայոց Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակի առջև»,- նշված է ուղերձում։