Առանձնահատուկ ուշադրության է արժանի Նյու Յորքի քաղաքապետի գրառումը․ Մեսրոպ Առաքելյան

calendar

27 April, 2026

Print

Առանձնահատուկ ուշադրության է արժանի Նյու Յորքի քաղաքապետի գրառումը․ Մեսրոպ Առաքելյան

Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հնչած ուղերձների շարքում առանձնահատուկ ուշադրության է արժանի Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանիի գրառումը։ Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Հարգանքի տուրք մատուցելով 1915 թ․ անմեղ զոհերի հիշատակին և ընդգծելով նման ոճրագործությունները բացառելու անհրաժեշտությունը՝ Մամդանին միաժամանակ նշել է, որ նույն ցեղասպան քաղաքականության շարունակություն էր նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վտարումն այնտեղից։

Նա վերահաստատել է հայ ժողովրդի, ինչպես նաև բոլոր ժողովուրդների ազատության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը՝ կարևորելով համամարդկային արժեքների պաշտպանությունը։

Մեծ հարգանքի և երախտագիտության է արժանի քաղաքական և պատմական իրողությունների նկատմամբ նման հստակ և սկզբունքային գնահատականը։

Մամդանին աչքի է ընկնում որպես առաջադեմ քաղաքական գործիչ, որի գործունեության առանցքում սոցիալական արդարության, հավասարության և մարդու իրավունքների պաշտպանությունն է»,- գրել է նա։