Քիրվայություն անող հայ գործարարները բազմիցս այցելել են Արցախ, ջերմ ընդունելության արժանացել Արցախի ղեկավարության կողմից․ Առաքելյան

calendar

30 April, 2026

Print

Քիրվայություն անող հայ գործարարները բազմիցս այցելել են Արցախ, ջերմ ընդունելության արժանացել Արցախի ղեկավարության կողմից․ Առաքելյան

Հայ գործարարները Հայաստանում հանդիպել են ադրբեջանցի իրենց «գործընկերներին»՝ ենթադրաբար քննարկելով համատեղ բիզնես իրականացնելու ծրագրեր։ Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

Որևէ երկրի հետ տնտեսական հարաբերություններ ունենալը, առավել ևս՝ մասնավոր ոլորտում, արտառոց չէ և բնական գործընթաց է։ Սակայն, անընդունելի է նման վարքագիծը մի երկրի ներկայացուցիչների հետ, որտեղ շարունակվում են գերեվարված մնալ մեր հայրենակիցները։

Վստահ եմ, քիրվայություն անող հայ գործարարները բազմիցս այցելել են Արցախ, ջերմ ընդունելության արժանացել Արցախի ղեկավարության կողմից, իսկ հիմա ծպտուն չեն հանում նրանց վերադարձի համար։

Դե երևի նրանք քաղաքականությամբ չեն զբաղվում, այլ զբաղված են «հերոսական» աշխատանքով. ավելացնում են բյուջեի մուտքերը՝ շուտով նաև Ադրբեջանի․․․