Մայիսի 9-ը՝ Հաղթանակի ու խաղաղության օրը, լավագույն առիթն է արժանին մատուցելու հայ ժողովրդի ամուր ոգուն և հաղթական տեսակին։
Այս օրը ոչ միայն Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի հիշատակման մասին է, այլ նաև՝ Շուշիի ազատագրման փառավոր պատմության ու մեր ազգային միասնականության։
Շուշին եղել և մնում է մեր հաղթանակի, պայքարի ու անկոտրում ոգու մարմնացումը։ Այն անխախտ հիշեցում է, թե ինչպիսինն է հայի իրական տեսակը։
Փա՛ռք մեր հերոսներին, խոնարհում՝ բոլոր նահատակների հիշատակին։