Փաշինյանի կառավարման 8 տարիների ընթացքում Սյունիքը լքել է Գորիսի ամբողջ բնակչության չափ մարդ․ Մեսրոպ Առաքելյան

calendar

11 May, 2026

Print

Փաշինյանի կառավարման 8 տարիների ընթացքում Սյունիքը լքել է Գորիսի ամբողջ բնակչության չափ մարդ․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Նիկոլ Փաշինյանի կառավարման 8 տարիների ընթացքում Սյունիքի մարզի մշտական բնակչությունը, համաձայն պաշտոնական վիճակագրության, պակասել է 20.000 մարդով՝ 14%-ով․

*Կապանի բնակչությունը նվազել է 22%-ով

*Ագարակի բնակչությունը՝ 19%-ով

*Մեղրիի բնակչությունը՝ 16%-ով

* Սիսիանի բնակչությունը՝ 12%-ով

* Գորիսի բնակչությունը՝ 10%-ով

* Քաջարանի բնակչությունը՝ 7%-ով

* Գյուղերի բնակչությունը՝ 10%-ով։

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի կառավարման 8 տարիների ընթացքում Սյունիքը լքել է Գորիսի ամբողջ բնակչության չափ մարդ»։