Գերիների վերադարձը պետք է դառնա Հայաստանի արտաքին քաղաքականության գլխավոր օրակարգներից մեկը․ Մեսրոպ Առաքելյան

calendar

02 June, 2026

Print

Գերիների վերադարձը պետք է դառնա Հայաստանի արտաքին քաղաքականության գլխավոր օրակարգներից մեկը․ Մեսրոպ Առաքելյան

Այլևս ակնհայտ է, որ իշխանությունները մոռացության են մատնել Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին, որոնցից մի քանիսը գերության մեջ են 5 տարուց ավելի։ Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Գերիների վերադարձը պետք է դառնա Հայաստանի արտաքին քաղաքականության գլխավոր օրակարգներից մեկը, որի ուղղությամբ աշխատանք կարող է կատարել միայն ուժեղ իշխանությունը։ Իշխանություն, որը չի վախենում նաև գերիների վերադարձից։

Հունիսի 7-ին բոլոր նրանք, ովքեր իրենց ձայնը տալու են գործող իշխանությանը կամ չեն գնալու ընտրության, պետք է գիտակցեն, որ առնվազն չեն աջակցում Ռուբեն Վարդանյանի ու մյուսների վերադարձին։

Գնա՛ ընտրության, օգնիր քո ձայնով, որ մեր հայրենակիցները վերադառնան գերությունից»,- գրել է նա։