Անվտանգության խորհրդի քարտուղար, արցախցի Արմեն Գրիգորյանը, Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևի հետ, այսօր հպարտությամբ զբոսնում էր Դիլիջանում։ Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
«Մի քաղաքում, որտեղ Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը կատարել է 236 միլիոն դոլարի ներդրում, ինչի արդյունքում Դիլիջանը դարձել է Հայաստանի գլխավոր այցեքարտերից։
Ռուբենը վերադառնալու է և շարունակելու է իր նվիրումը Դիլիջանին և ողջ Հայաստանին, իսկ Արմեն Գրիգորյանն ու իր շեֆը պատմության մեջ մնալու են որպես Արցախը հանձնած իշխանություն»,- գրել է նա։