Այս իշխանությունը փաստացի փակել է գերիների հարցը․ Մանե Թանդիլյան

calendar

03 July, 2026

Print

Այս իշխանությունը փաստացի փակել է գերիների հարցը․ Մանե Թանդիլյան

Ավարտվեց Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան։ Անշնորհակալ գործ էր հետևել եվրոպական բարձրաստիճան պաշտոնյայի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանն ու հնչած հայտարարություններին՝ հերթական անգամ հույս ունենալով, որ թվում է՝ հագեցած ու գործընկերային ներկայացվող օրակարգում գոնե որևէ կերպ կարտացոլվի Բաքվում պահվող մեր գերիների հարցը։ Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։

«Սակայն ակնհայտ է՝ այս իշխանությունը փաստացի փակել է գերիների հարցը։ Քաղաքական, տնտեսական ու ամենատարբեր թեմաների առանցքում խոսք անգամ չեղավ ադրբեջանական բանտերում ապօրինաբար պահվող մեր հայրենակիցների ճակատագրի մասին։

Բաքվում պահվող մեր գերիների, Հայաստանի մեկուսարաններում գտնվող քաղբանտարկյալների, մեր ազգային ինքնության ստորացման ուղիղ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է՝ իր ապաշնորհ քաղաքական թիմով ու դատաիրավական համակարգով»,- գրել է նա։