Նիկոլ Փաշինյանն ու Տիգրան Ավինյանն անդադար ավետում են, որ կառուցում են մետրոյի Աջափնյակի կայարանը։ Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
«ՔՊ նախընտրական ծրագրում կայարանի կառուցման վերջնաժամկետը 2028 թվականն է։
Հրապարակային առաջարկում եմ Նիկոլ Փաշինյանին ու Տիգրան Ավինյանին՝ գռազ գանք, որ իրենց խոստացած ժամկետում մետրոյի կայարանը չի կառուցվելու։
Ասիք-չարիքի իշխանությունը 4 տարի է՝ չի կառուցում Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված 200 մետր ճանապարհը, թե բա մետրո ենք սարքելու»,- գրել է նա։