Քաղաքական միամտություն է կարծելը, թե ՍԴ-ն ճիշտ որոշում կկայացնի, իշխանության կցորդն է դարձել, իր ոճի մեջ բարդ ձևակերպումներում մտահոգություններ կհայտնի, և վերջ, որոշում կայացնողը մեկ մարդ է։
24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
«Ժողովրդի մոտ ընտրությունների նկատմամբ կա վստահության պակաս, բայց ընդդիմությունը պետք է ընդունի իր սխալները։ Դիմում եմ այն ուժերին, ովքեր չմիավորվեցին և չկարողացան շեմը հաղթահարել՝ գո՞հ եք ձեզանից, որ գնացիք և ձայները փոշիացրիք, բանավեճի գնալը ձեզ համար մանկության երազա՞նք էր, ձեր ամբիցիաները չկարողացաք ղեկավարել։ Ձեր մեծամտության համար երկու տոկոս ձայն հավաքեցիք։ Վայելե՛ք, Փաշինյանը վերընտրվեց, իշխանափոխության համար պետք է միավորվեիք»,- մեկնաբանեց Առաքելյանը։
Անդրադառնալով կալանավորումներին և ձերբակալություններին՝ Առաքելյանը նկատեց, որ քրգործերն իրականացվում են նրանց նկատմամբ, ովքեր քաղաքական ակտիվություն են ցուցաբերում․ «Փաշինյանի սիրած թալանչիներին բանտ չի սպառնում, ծաղկեցնում են իրենց բիզնեսը, այսկերպ քանդվում են պետական ինստիտուտները՝ կալանքը դարձնելով գործիք»։
Ավելին՝ այստեղ։