Փաշինյանի անհեռատես քաղաքականության հետևանքով առաջիկայում գյուղատնտեսության խնդիրներն ավելի են խորանալու․ Մեսրոպ Առաքելյան

calendar

28 July, 2026

Print

Փաշինյանի անհեռատես քաղաքականության հետևանքով առաջիկայում գյուղատնտեսության խնդիրներն ավելի են խորանալու․ Մեսրոպ Առաքելյան

Իշխանությունները շարունակում են ժողովրդին «ծիրանի կուտ» տալ, որ գյուղատնտեսության ոլորտում ամեն ինչ կարգին է։ Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Սակայն, համաձայն պաշտոնական վիճակագրության, 2026թ. առաջին կիսամյակում գյուղոլորտի անկումը կազմել է -12%: Նման ցուցանիշ չէր արձանագրվել ավելի քան 15 տարի։

Նիկոլ Փաշինյանի անհեռատես քաղաքականության հետևանքով առաջիկայում գյուղատնտեսության խնդիրներն ավելի են խորանալու»,- գրել է նա։