Անկախության հռչակագրի նշանակության գիտակցումն ու պաշտպանությունն ազգային պատասխանատվության և պաշտպանության ներքո պիտի լինի

calendar

24 August, 2026

Print

Անկախության հռչակագրի նշանակության գիտակցումն ու պաշտպանությունն ազգային պատասխանատվության և պաշտպանության ներքո պիտի լինի

1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունումը Հայոց նորագույն պատմության ամենակարևոր դրվագներից է՝ հայ ժողովրդի՝ դարեր ձգված երազանքի իրականացման սկզբի ազդարարումը: Այս մասին նշված է «Ապրելու երկիր» կուսակցության՝ Անկախության հռչակագրի ընդունման օրվա առթիվ հղված ուղերձում։

«Այն պարզապես պատմական փաստաթուղթ չէ, այլ ազատություն և ինքնիշխանություն ունենալու կամքի համազգային արտահայտություն, որի հիմքում դրված գաղափարներն ու նպատակները ձևավորել են մեր անկախ պետականությունը և այսօր էլ շարունակում են մնալ Հայաստանի Հանրապետության հարատևության գլխավոր հիմքը:

Մեր ժողովրդի ազատության, մեր պետականության պահպանման հարցերում Անկախության հռչակագրի նշանակության գիտակցումն ու պաշտպանությունն ազգային պատասխանատվության և պաշտպանության ներքո պիտի լինի»,- նշված է ուղերձում։