Հայ ժողովուրդը ագռավի կյանք չունի, որ Փաշինյանին անընդհատ ժամանակ տա, բոլոր ոլորտները տապալել է

calendar

11 September, 2026

Print

Հայ ժողովուրդը ագռավի կյանք չունի, որ Փաշինյանին անընդհատ ժամանակ տա, բոլոր ոլորտները տապալել է

Փաշինյանի կռիվը նախկինների դեմ չէ, այլ՝ 3-րդ Հանրապետության ակունքների, կործանման հեղափոխությունը շարունակվում է։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Ամեն ինչ վարի են տվել, հիմա եկել, ասում են՝ եկեք նորից հեղափոխություն անենք, որ պահպանենք այն։ Նա 100 տարվա պլան է գծում՝ մետրոյի կայարաններ, ջրամբարներ, բայց ունակ չէ որևէ գործ անել, տապալել է բոլոր ոլորտները։ Հայ ժողովուրդը ագռավի կյանք պետք է ունենա, որ Փաշինյանին ժամանակ տա ծրագրերն իրականացնելու համար», - մեկնաբանեց Առաքելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։