Թանկ բենզինի մի զգալի մասը մենք ծախսում ենք ոչ թե ճանապարհ անցնելու, այլ Երևանի խցանումների մեջ կանգնելու վրա․ Մեսրոպ Առաքելյան

calendar

14 September, 2026

Print

Թանկ բենզինի մի զգալի մասը մենք ծախսում ենք ոչ թե ճանապարհ անցնելու, այլ Երևանի խցանումների մեջ կանգնելու վրա․ Մեսրոպ Առաքելյան

Հայաստանում բենզինի գինը հասել է պատմական առավելագույնի՝ 600 դրամի, կամ մոտ 1.65 դոլարի՝ մեկ լիտրի դիմաց։ Այս մասին Ֆեյսբուքում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Ու այդ թանկ բենզինի մի զգալի մասը մենք ծախսում ենք ոչ թե ճանապարհ անցնելու, այլ Երևանի խցանումների մեջ կանգնելու վրա։

Այսպիսով, իշխանության անգործության գինն ամեն օր վճարում են հարյուր հազարավոր վարորդներ՝ իրենց ժամանակի, առողջության և գրպանի հաշվին»,- գրել է նա։