Կոթիում ավարտին են մոտենում փողոցի հիմնանորոգման աշխատանքները

calendar

26 Հոկտեմբեր, 2022

Տպել

Կոթիում ավարտին են մոտենում փողոցի հիմնանորոգման աշխատանքները

Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Կոթի բնակավայրում արդեն ավարտին են մոտենում փողոցի հիմնանորոգման աշխատանքները։

«Ապրելու» հիմնադրամի աջակցությամբ սուբվենցիոն ծրագրով բարեկարգվող 500 մետր երկարությամբ տուֆապատ ճանապարհը ստեղծում է հարմար պայմաններ բնակավայրում տեղաշարժի համար։

Նախորդ տարվա ՏԻՄ ընտրություններում Նոյեմբերյան համայնքում կառավարումը ստանձնած «Ապրելու երկիր» կուսակցությունը կարևորում է սահմանամերձ համայնքում ենթակառուցվածքների զարգացումը, բնակիչների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման համար բարեկարգման աշխատանքների իրականացմանն աջակցելը։