ՏԻՄ ընտրություններ 05.12.2021

Տպել

2021 թվականի դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում 36 համայնքից 10-ում  «Ապրելու երկիր» կուսակցությունը առաջադրել է համայնքի ղեկավարի և ավագանու թեկնածուներ։

Կուսակցությունը մասնակցել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Եղեգնաձոր, Արարատի մարզի Արարատ, Արմավիրի մարզի Փարաքար, Կոտայքի մարզի Հրազդան, Նաիրի (Եղվարդ), Շիրակի մարզի Արթիկ, Լոռու մարզի Վանաձոր, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքներում։

Վայոց ձորի  մարզի Ջերմուկ համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել է 118 ձայն (ընտրողների 4․07 %), որի արդյունքում ձեռք է բերել 1 մանդատ։

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքում կուսակցությունը ստացել է 332 ձայն (ընտրողների 4․79 %), ունի 1 մանդատ։

Արարատի մարզի Արարատ քաղաքում  «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել է 901 ձայն (7․01%), ունի 2 մանդատ։

Արմավիրի մարզի Փարաքար համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել է 4637 ձայն (ընտրողների 48․94%), ունի 10 մանդատ։

Կոտայքի մարզի Հրազդան համայնքում ստացել է 1113 ձայն (6.64%), ունի 2 մանդատ։

Շիրակի մարզի Արթիկ համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել է 798 ձայն (4.29%), ունի 1 մանդատ։

Լոռու մարզի Վանաձոր համայնքում կուսակցությունը ստացել է 1420 ձայն (4.29%), ունի 2 մանդատ:

Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում կուսակցությունը ստացել է 3856 ձայն (29.54%), ունի 6 մանդատ։ Համայնքը ղեկավարում է «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արսեն Աղաբաբյանը։

Գեղարքունիքի մարզի Մարտունի և  Կոտայքի մարզի Նաիրի համայնքների ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցությունը չի հաղթահարել անցողիկ շեմը։