Ծրագրի այս հատվածը դեռ մշակման փուլում է։ Առաջարկում ենք կարդալ կուսակցության Մանիֆեստից հատված։
Անհատի առողջութան և բարեկեցության ապահովում։ 21-րդ դարի տնտեսական համակարգրում մարդուն այլևս չի կարելի
դիտարկել միայն որպես արտադրության գործոնի, որը տիրապետում է որակավորման որոշակի մակարդակի։ Ներկա պայմաններում առաջնային նշանակություն են ստանում անհատի ստեղծագործական ներուժը, ձեռնարկատիրական ունակությունները, պատասխանատվությունը, որոշումներ ընդունելու կարողությունը և այլն։ Այս համատեքստում կենտրոնական տեղ պետք է զբաղեցնի անհատի առողջությունը, որն անմիջական ազդեցություն ունի երկրի ժողովրդագրական վիճակի վրա, ինչպես նաև
կարևորագույն նշանակություն ունի տնտեսական անվտանգության ապահովման գործում:
Ապրելու երկրում պետությունը պարտավոր է առանցքային դեր խաղալ անհատի սոցիալական բարեկեցության ապահովման գործում։ Այն պետք է հիմնված լինի հավասար հնարավորությունների, հարստության արդարացի բաշխման, ինչպես նաև առանձնահատուկ
կարիքներ ունեցող անձանց նկատմամբ հանրային պատասխանատվության կրելու սկզբունքների վրա։ Սոցիալական խնդիրների լուծման և հատկապես՝ աղքատության վերացման նպատակով տնտեսական աճի ապահովման այնպիսի մոտեցումներ պետք է մշակել, որոնք հնարավորինս շատ մարդկանց հնարավորություն կտան մասնակից դառնալ տնտեսական աճի կերտմանը՝ դրանից օգուտ ստանալու ակնկալիքով: