2022 թվականի սեպտեմբերի 25-ին ՀՀ-ում կայացած ՏԻՄ ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցությունը գրանցել է բարձր ցուցանիշներ՝ ներկայացված լինելով 6 համայնքերում 32 ավագանու անդամներով։ Այս արդյունքը ավելի քան երկու անգամ գերազանցում է կուսակցության նախորդ տարվա արձանագրած ցուցանիշները։
Ստացած ձայների և ավագանու անդամների թվով՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը, ինչպես նախորդ տարի, այս անգամ ևս, արձանագրել է լավագույն արդյունքը իշխող կուսակցությունից հետո։
Կուսակցությունը համայնքի ղեկավարի և ավագանու թեկնածուներ է առաջադրել Սյունիքի մարզի Սիսիան, Լոռու մարզի Գյուլագարակ, Ալավերդի , Լոռի Բերդ, Արագածոտնի մարզի Թալին և Կոտայքի մարզի Չարենցավան համայնքներում։
Սյունիքի մարզի Սիսիան համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել է 2308 ձայն (ընտրողների 19,45%), որի արդյունքում ձեռք է բերել 4 մանդատ։
Լոռու մարզի Ալավերդի համայնքում կուսակցությունը ստացել է 6791 ձայն (ընտրողների 48,48 %), ունի 13 մանդատ։
Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել է 1731 ձայն (49.32%), ունի 7 մանդատ։
Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել է 619 ձայն (28%), ունի 4 մանդատ։
Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել է 886 ձայն (ընտրողների 6.67%), ունի 2 մանդատ։
Արագածոտնի մարզի Թալին համայնքի ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել է 913 ձայն (ընտրողերի ընդհանուր թվի 6.86 %)։ Ավագանիում ունի 2 մանդատ։