ՏԻՄ ընտրություններ 17.10.2021

Տպել

Հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցությունը համայնքի ղեկավարի և ավագանու թեկնածուներ է առաջադրել Սյունիքի մարզի Մեղրի, Տաթև, Տեղ,  Տավուշի մարզի Նոյեմբերյան և Շիրակի մարզի Գյումրի համայնքներում։

Սյունիքի մարզի Մեղրի համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել է 487  ձայն (ընտրողների 9․78%), որի արդյունքում ձեռք է բերել 2 մանդատ։

Սյունիքի մարզի Տաթև համայնքում կուսակցությունը ստացել է 337 ձայն (ընտրողների 13․06 %), ունի 2 մանդատ։ Այստեղ «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Մարատ Գերասիմյանը համայնքի ղեկավարի առաջին տեղակալն է, իրականացնում է համայնքի համատեղ կառավարում։

Տեղ համայնքում  «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել է 806 ձայն (34.86%), ունի 5 մանդատ։

Տավուշի մարզի Դիլիջան համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել է 1927  ձայն (ընտրողների 24․51%), ունի 5 մանդատ։

 Շիրակի մարզի Գյումրի համայնքի ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել է 1486 ձայն (ընտրողերի ընդհանուր թվի 5.64 %)։ Ավագանիում ունի 2 մանդատ։

2021 թվականի հոկտեմբերի 17-ին ՀՀ-ի 6 համայնքներում կայացած ՏԻՄ ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցությունը գրանցել է բարձր ցուցանիշներ․ մասնակցության հայտ է ներկայացրել 5-ում և արդյունքում ներկայացվածություն ունի դրանցից յուրաքանչյուրում։