Ծրագրի այս հատվածը դեռ մշակման փուլում է։ Առաջարկում ենք կարդալ կուսակցության Մանիֆեստից հատված․
Ամուր և երկարաժամկետ անվտանգություն։ Հայաստանի Հանրապետության շուրջ խաղաղության ամրագրումը պետք է հանդիսանա երկրի զարգացման կարևորագույն նպատակը։ Հայաստանի Հանրապետության հանդեպ ռազմական ոտընձգության հավանակությունը պետք է հասցվի զրոյական մակարդակի։ Այդ նպատակին հասնելու առաջնային գործիքը հանդիսանում է հզոր և մարտունակ բանակը։ Բանակաշինությունը պետք է հանդիսանա տնտեսության, գիտության առաջնային ճյուղերից մեկը։
Ունենալով արտաքին մատակարարումների հնարավոր խնդիր` անհրաժեշտ ենք համարում Հայաստանի Հանրապետությունում
ռազմարդյունաբերական գործունեության ծավալումը` շեշտադրում անելով առաջնային նշանակության սպառազինության
արտադրությանը, ժամանակակից տեխնիկական միջոցների ու փոխարինող լուծումների ստեղծմանը` այդ նպատակով ապահովելով
գիտական և պաշտպանական համակարգերի ներդաշնակեցում: