Տնտեսություն

Տպել

Տնտեսություն

Ծրագրի այս հատվածը դեռ մշակման փուլում է։ Առաջարկում ենք կարդալ կուսակցության Մանիֆեստից հատված․ 

Կայուն և երկարաժամկետ տնտեսական զարգացում: Ներկա իրողությունները պահանջում են առանձնահատուկ լուծումներ Հայաստանի տնտեսության զարգացման համար։ Այս նպատակով հարկավոր է վերագնահատել տնտեսական քաղաքականության ավանդական մոտեցումները, դիտարկել տեխնոլոգիական նոր լուծումների կիրառումը՝ միավորվելով բոլորի ջանքերը առկա հնարավորությունների, դրանց ընդլայնման միջոցով մարդկանց բարեկեցության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։ Հայաստանի տնտեսության զարգացման հիմքում պետք է դրվի մի էական գաղափար. բոլոր քայլերը նպատակաուղղել վերջնարդյունքում այն խնդրի լուծմանը, որ Հայաստանում առավելագույնս շատ մարդիկ հնարավորություն ունենան աշխատանքով հավելյալ արժեք ստեղծել։ Տնտեսությունը պետք է հանդիսանա յուրաքանչյուրի և բոլորի զարգացման միջավայր, որտեղ կարևորագույն գործիք է պետություն-մասնավոր կայուն և արդյունավետ համագործակցությունը։