
«Ապրելու» հիմնադրամ-համայնք համագործակցության շնորհիվ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվել է Նոյեմբերյան քաղաքի գերեզմանատուն տանող ճանապարհը։
Ավեքի քան 47 միլիոն դրամ ֆինանսավորում և լիարժեք բարեկարգված 600 գծմ ճանապարհ․ տեղի բնակիչներն այլևս չեն բախվելու այս ճանապարհի ոչ բարեկարգ լինելու պատճառով ստեղծված անհարմարությանը։
Նախորդ տարվա ընտրության արդյունքներով Նոյեմբերյանում կառավարում ստանձնած «Ապրելու երկիր» կուսակցությունն իր խոստմանը հավատարիմ՝ ծրագրերով ու անընդհատ արվող աշխատանքներով Նոյեմբերյանը դարձնելու է ապրելու համայնք։