Արտակարգ և պատերազմական իրավիճակներում քաղաքացիական պաշտպանության վերաբերյալ դասընթաց Հրազդանում

calendar

04 Նոյեմբեր, 2022

Տպել

Արտակարգ և պատերազմական իրավիճակներում քաղաքացիական պաշտպանության վերաբերյալ դասընթաց Հրազդանում

Հրազդանում «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Անահիտ Մարտիրոսյանն է՝ մասնագիտությամբ փրկարար։ Արտակարգ և պատերազմական իրավիճակներում քաղաքացիական պաշտպանության վերաբերյալ դասընթաց է վարում իր համայնքում տարեցների համար։

«Ապրելու երկիր» խմբակցությունը մեկ ամիս առաջ է դիմել համայնքին առաջարկով՝ բնակիչների շրջանում քաղաքացիական պաշտպանության վերաբերյալ դասընթացներ կազմակերպել՝ բարձրացնելով կարևոր խնդիր՝ պատերազմող երկրի քաղաքացիները պետք է տեղեկացված լինեն, թե ինչպես պետք է իրենց դրսևորեն արտակարգ իրավիճակներում։

Առաջարկը համայնքի ավագանու անդամներն ընդունել էին։ Եվ այսօր արդեն առաջին դասընթացը «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպության շահառուների հետ էր։

Դասընթացներն ունենալու են շարունակական բնույթ և ընդգրկելու են Հրազդան համայնքի տարբեր խմբերի։

#ԱպրելուԵրկիր

#ԱպրելուՀրազդան