Ալավերդիի Սպանդարյան թաղամասի 6-րդ շենքը լվացվել ու խնամված տեսքի է բերվել

calendar

07 Նոյեմբեր, 2022

Տպել

Ալավերդիի Սպանդարյան թաղամասի 6-րդ շենքը լվացվել ու խնամված տեսքի է բերվել

Ալավերդիի Սպանդարյան թաղամասի 6-րդ շենքն է, որն ունի ավելի քան 130 տարվա պատմություն։ Նախկինում այս տարածքում եղել են եվրոպական ոճով կառուցված բնակելի շենքերով ու հանրակացարաններով թաղամասեր, որոնցից որպես ճարտարապետական ժառանգություն և հնամյա պատմություն ունեցող կառույց պահպանվել է միայն 6-րդ շենքը։

«Ապրելու երկիր» կուսակցության թիմն Ալավերդի համայնքի ղեկավար Արկադի Թամազյանի անմիջական գլխավորությամբ այս պատմական շենքը լվացել ու խնամված տեսքի է բերել։ Քաղաքի բնակիչները պատրաստակամորեն տեղում միացան արշավին, բոլորն ինչ-որ կերպ աջակցեցին ու օգնեցին։

Վստահ ենք, որ հենց այսպես՝ յուրաքանչյուրիս թեկուզ փոքր ներդրումով, մենք անհատապես մասնակից ենք դառնում մեր համայնքում տեղի ունեցող դրական փոփոխություններին։

Մեր պատմությունը պահպանելով ու նորովի ներկայացնելով ենք մեր նոր սերնդի, մեր երեխաների համար կառուցում ապրելու բակ, ապրելու համայնք, ապրելու քաղաք և ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ։

#ԱպրելուԵրկիր

#ԱպրելուԱլավերդի