Նոյեմբերյան քաղաքի 26 Կոմիսարների փողոցի ճանապարհի մի հատվածն արդեն բարեկարգ է, խնամված և հարմար բնակիչների համար

calendar

15 Նոյեմբեր, 2022

Տպել

Նոյեմբերյան քաղաքի 26 Կոմիսարների փողոցի ճանապարհի մի հատվածն արդեն բարեկարգ է, խնամված և հարմար բնակիչների համար

Նոյեմբերյան համայնքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերով տուֆապատվում են ներհամայնքային մի շարք փողոցներ։

Նոյեմբերյան քաղաքի 26 Կոմիսարների փողոցի ճանապարհի մի հատվածն արդեն բարեկարգ է, խնամված և հարմար բնակիչների համար։

Ներհամայնքային մի շարք փողոցներ անմխիթար վիճակում էին, տարիներ շարունակ ասֆալտապատման և վերանորոգման բացակայության պատճառով դրանք մեծ անհարմարություններ էին առաջացնում բնակիչների և քաղաքի հյուրերի համար։

Հաշվի առնելով տարածքի աշխարհագրական դիրքն ու ճանապարհային խնդիրները՝ ընտրվել է տուֆապատումը, ճանապարհին ավելի գեղեցիկ և խնամված տեսք հաղորդելու համար։

Նոյեմբերյան համայնքի ղեկավարումը ստանձնած «Ապրելու երկիր» կուսակցության թիմը՝ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի գլխավորությամբ շարունակում է համայնքային խնդիրների գույքագրումն ու դրանց լուծմանն ուղղված արդյունավետ ծրագրերի իրականացումը։

#ԱպրելուԵրկիր

#ԱպրելուՆոյեմբերյան