Վերանորոգվում է Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրի միակ երաժշտական դպրոցը

calendar

18 Նոյեմբեր, 2022

Տպել

Վերանորոգվում է Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրի միակ երաժշտական դպրոցը

Արվեստասեր սյունեցիների երազանքը շուտով կիրականանա. վերանորոգվում է Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրի միակ երաժշտական դպրոցը։

Տաթևում նախորդ տարվա ավագանու ընտրությունների արդյունքում համատեղ կառավարում ստանձնած «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Մարատ Գերասիմյանի խոսքով՝ ընդհանուր առմամբ 10 սուբվենցիոն ծրագրերի շարքում ամենասպասվածը հենց դպրոցի վերանորոգումն է եղել, որը հնարավոր է դարձել համայնք-«Ապրելու» բարեգործական հիմնադրամ համագործակցության շնորհիվ։

Երաժշտական դպրոցի շենքը կառուցվել է ավելի քան 5 տասնամյակ առաջ, արդեն 35 տարի է՝ գործում է որպես երաժշտական դպրոց։ Կառուցման օրվանից ի վեր շենքը երբևէ չի վերանորոգվել, սակայն շուտով այն բնակիչներին կհանձնվի ամբողջությամբ բարեկարգված ու նորոգված։

Արդեն փոխվել է կառույցի տանիքը, բոլոր միջնորումները քանդվել են ու կառուցվում են նոր դասավորվածությամբ սենյակներ, կներդրվի ջեռուցման համակարգ՝ ներառյալ կաթսայատունը, շենքի տանիքին տեղադրվելու է 20 ԿՎԱ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան, շենքը կապահովվի նաև մշտական ջրով։ Դպրոցը կունենա անհրաժեշտ գույք և տեխնիկա։

Շահագործման հանձնելուց հետո, երաժշտական դպրոցը կկարողանա ընդունել ավելի քան 100 երեխայի ինչպես Շինուհայրից, այնպես էլ հարակից բնակավայրերից։

Մեր կուսակցության թիմը շարունակում է գյուղ առ գյուղ և համայնք առ համայնք բացահայտել ու լուծել այն խնդիրները, որոնց պատճառով բնակիչներն ու հատկապես երեխաները տարիներ շարունակ զրկված են եղել առաջնային անհրաժեշտության ենթակառուցվածքներից։

Տաթևն ապրելու համայնք է։

#ԱպրելուԵրկիր

#ԱպրելուՏաթև