
«Ապրելու երկիր» կուսակցության թիմն ընդլայնված կազմով Արցախում էր։
Այցը խորհրդանշական էր բոլորի համար։ Շուրջ 100 հոգանոց կազմում ընդգրկված էին Հայաստանի բոլոր մարզերից ներկայացուցիչներ՝ 19 համայնքներում ընտրված ավագանու անդամներ, խմբակցությունների ու համայնքների ղեկավարներ։
Կուսակցության թիմն Արցախում հանդիպել է պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ, քննարկել Արցախի զարգացման տեսլականը, հեռանկարներն ու կուսակցության ներգրավվածությունն այդ հարցերում։ «Ապրելու երկիր» կուսակցության անդամները եղել են նաև Ամարասում և Գանձասարում։
Արցախը մշտապես «Ապրելու երկիր» կուսակցության ուշադրության կենտրոնում է, քաղաքական ուժի առաջնահերթություններից մեկը, և կուսակցության ամբողջ թիմը շարունակելու է իր ներդրումն ունենալ Հայաստան-Արցախ կապի ամրապնդման և Արցախի զարգացման գործում։
Արցախը մնալու և ապրելու է հայկական, «Ապրելու երկիր» կուսակցությունը Արցախի և արցախցու կողքին է։