
«Վանաձորում ավագանու նոր ընտրությունները պետք է օր առաջ լինեն։ Ստեղծված ճգնաժամը չի լուծվելու վարչապետի կողմից համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով։
Եթե ավագանու անդամները չմասնակցեցին ավագանու նիստին, նիստ չգումարվեց, ինչպե՞ս է վարչապետի նշանակած մարդը ղեկավարելու համայնքը, միայնա՞կ։ Տրամաբանություն չկա։
Տրամաբանականը կլինի նոր ընտրություններ անցկացնելը, որ համայնքը վերջապես ունենա ժողովրդավարական ինստիտուտների վրա հիմնված քաղաքային իշխանություններ»։
Վանաձոր համայնքի «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արտավազդ Ալավերդյանը ներկայացրել է իր դիրքորոշումը վարչապետի կողմից Վանաձորում համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին։