Փարաքար համայնքի «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Վոլոդյա Գրիգորյանի աջակցությամբ տեղի է ունեցել բռնցքամարտի մրցաշար

calendar

16 Մայիս, 2022

Տպել

Փարաքար համայնքի «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Վոլոդյա Գրիգորյանի աջակցությամբ  տեղի է ունեցել բռնցքամարտի մրցաշար

Փարաքար համայնքի «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Վոլոդյա Գրիգորյանի լիարժեք աջակցությամբ Արևաշատ համայնքում տեղի է ունեցել բռնցքամարտի մրցաշար՝ նվիրված 2020թ․ Արցախյան պատերազմում զոհված հետախույզ Գագիկ Պողոսյանի հիշատակին։

Նշենք, որ Վոլոդյա Գրիգորյանի աջակցությամբ Արևաշատում գործում է բռնցքամարտի անվճար խմբակ, որում ներգրավված են մոտ 40 երեխա։ Այստեղ գործող պարի խմբակին էլ տրամադում է տարեկան դրամական աջակցություն, հագուստ։