«Ապրելու երկիր» կուսակցության թիմը ծառատունկ է նախաձեռնել Մեղրիի զբոսայգում

calendar

18 Մայիս, 2022

Տպել

«Ապրելու երկիր» կուսակցության թիմը ծառատունկ է նախաձեռնել Մեղրիի զբոսայգում

«Ապրելու երկիր» կուսակցության թիմը՝ քաղաքական ուժի ղեկավար Մանե Թանդիլյանի ու համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի գլխավորությամբ, ծառատունկ էին նախաձեռնել Մեղրի քաղաքի զբոսայգում։

Ծառատունկի միտքը ծագել էր մեկ ամիս առաջ՝ թիմի հերթական հանդիպման ժամանակ, երբ Մեղրի համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արմեն Հայրապետյանը հիշեցրել էր բոլորին նախորդ տարի Մեղրիի անտառներից մեկում բռնկված հրդեհի վնասների մասին։

Քննարկումից մեկ ամիս հետո կուսակցությունն արդեն քաղաքի զբոսայգում էր՝ ինչ-որ չափով «փոխհատուցելու» հրդեհի պատճառած վնասը՝ քաղաքում ծառատունկ իրականացնելով։

Քայլը, իհարկե, խիստ սիմվոլիկ էր, բայց նաև կոչ էր, որ առավել սիրով, խնամքով և հոգատարությամբ վարվենք մեր շրջակա միջավայրի, բնության նկատմամբ։