
Միշտ այն կարծիքին եմ եղել, որ առանձնապես կարիք չկա մեր երկրում որևէ մեկին ապացուցելու, որ կանայք ի վիճակի են բոլոր ոլորտներում լրջագույն հաջողությունների և բարձունքների հասնել, և որ կանանց կարելի է վստահել պատասխանատու դիրքեր ցանկացած ոլորտում։
Երբ անգամ ամենազարգացած համարվող երկրներում կանայք պայքարում էին իրենց իրավունքների համար, մեզ մոտ կանայք արդեն ընտրվում էին բարձրագույն պաշտոնների՝ դառնալով պատգամավորներ, նախարարներ և դեսպաններ։
Ցավոք, այդ հզոր ներուժը այսօր մեր երկրում ամբողջությամբ չի օգտագործվում, և իրավիճակը շտկման կարիք ունի։