Կանայք տեսնում են այնպես, ինչպես միայն կարող է կինը տեսնել՝ ուշադիր, աչալուրջ, լրջախոհ․ Մանե Թանդիլյան

calendar

08 Մարտ, 2023

Տպել

Կանայք տեսնում են այնպես, ինչպես միայն կարող է կինը տեսնել՝ ուշադիր, աչալուրջ, լրջախոհ․ Մանե Թանդիլյան

Կանայք տեսնում են անտեսանելին։ Կանայք տեսնում են այնպես, ինչպես միայն կարող է կինը տեսնել՝ ուշադիր, աչալուրջ, լրջախոհ։

Կանայք ցույց են տալիս թաքնվածը, խոսում նրանից, ինչի մասին լռում են շատերը, բարձրաձայնում խնդիրներ, որոնք անտարբերության են մատնված։

Մարտի 8-ին 4plus վավերագրական լուսանկարչության կենտրոնի լուսանկարչուհիների աշխատանքների ցուցահանդեսն էր։

Ֆանտաստիկ ու բացառիկ ֆոտոպատմությունների ականտեսը եղանք, պատմություններ, որոնք իրական կյանքի վավերագրություններ էին՝ ներկայացված կանանց աշխարհայացքով և ընկալումով։