«Ապրելու» հիմնադրամը Նոյեմբերյանում շրջանավարտների համար կազմակերպել էր «Ֆրանսիան մեր բարեկամն է» համերգ, որը նվիրված էր ֆրանսահայ կոմպոզիտորներ Ժորժ Կառվարենցի և Միշել Լեգրանի 90-ամյակին, հնչել են Շառլ Ազնավուրի կատարումները։
Նոյեմբերյան համայնքի կառավարումը ստանձնել է «Ապրելու երկիր» կուսակցությունը, և համայնքապետ Արսեն Աղաբաբյանը լծված է այստեղ մշակութային կյանքն ակտիվացնելու գործին, քանի որ հատկապես սահմանամերձ Նոյեմբերյանում պետք է «ապրելու մթնոլորտը» վերականգնվի, ուժեղանա։
Քաղաքական թիմը վստահ է՝ Նոյեմբերյան համայնքը զարգանալու շատ մեծ պոտենցիալ ունի, այստեղ իրականացվող յուրաքանչյուր ծրագիր միտված է լինելու տեղի բնակիչների՝ իրենց հողում ապրելու ցանկության ամրապնդամանը, ոգևորության մեծացմանը, իրենց համայնքը զարգացնելու նպատակին։