Սերժ Սարգսյանը, այնուամենայնիվ, ճիշտ էր, որ ինքը սխալ է, բայց սխալ էր, որ Նիկոլը ճիշտ է․ Մանե Թանդիլյան

calendar

25 Ապրիլ, 2023

Տպել

Սերժ Սարգսյանը, այնուամենայնիվ,  ճիշտ էր, որ ինքը սխալ է, բայց սխալ էր, որ Նիկոլը ճիշտ է․ Մանե Թանդիլյան

Ապրիլի 22-ին տեղի ունեցավ «Ապրելու երկիր» կուսակցության համագումարը։ Կուսակցության համագումարին ներկայացվեց քաղաքական ուժի վերջին երկու տարիներին իրականացված աշխատանքների հաշվետվությունն ու Կուսակցության ռազմավարական ծրագիրը, ընտրվեցին կուսակցության քաղաքական խորհուրդն ու նախագահը, ելույթներ ունեցան քաղաքական ուժի հիմնադիրները և անդամները։

Համագումարի ժամանակ ելույթ ունեցավ նաև կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։ Ելույթը ներկայացնում ենք ստորև․

 

«Ապրելու երկիր» կուսակցության հարգելի անդամներ, համակիրներ, հյուրեր

Ողջունում եմ ձեզ «Ապրելու Երկիր» կուսակցության երկրորդ համաժողովին։ 
Ցավոք սրտի, այն ընթանում է մեր երկրի համար դժնդագին պայմաններում։ Մեր հայրենիքի մի մասը՝ Արցախը, գտնվում է շրջափակման մեջ և էթնիկ զտման վտանգի առջև, իսկ Հայաստանը՝ անհագուրդ թշնամու նշանառության տակ։ 

Երկրի անկայուն անվտանգային համակարգը խոցելի և անպաշտպան է դարձրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Իշխանությունների անհեռատեսության և անգործության հետևանքով, երբ երկրի առնվազն 150 ք/կմ տարածքը գտնվում է թշնամու օկուպացիայի ներքո ու շարունակում են անհեթեթ հանգամանքներում զոհվել հայորդիները, օրվա իշխանությունները զբաղված են իրենց գահավիժող վարկանիշը փրկելու փորձերով։ Սակայն, ո՛չ կակաչները, ո՛չ սակուրաները այլևս չեն օգնելու։ 

Հայ ժողովուրդը գտնելու է լուծումներ այս իրավիճակից, որովհետև մեզ բնութագրում են ոչ թե մեր խնդիրները, այլ՝ դրանց լուծումները։ Իսկ մենք խելացի և  ունակ ժողովուրդ ենք։ Ունակ ենք  լուծելու դարերի խորքից մեզ հետապնդող բազում խնդիրներ և խոչընդոտներ ու հասել ենք այսօր այստեղ։ Ու այսօր էլ ենք լուծելու։ 

Մենք վերականգնելու ենք այն ամենակարևորը, որը ընկած է առաջ գնալու կարողության հիմքում՝ ՀՈՒՅՍԸ։ Մենք վերականգնելու ենք հայ ժողովրդի կորցրած հույսը, որ մենք ունակ ենք պետություն կառուցելու, մենք ունակ ենք զարգացած ու խելացի երկիր լինելու, մենք ունակ ենք այս բարդ տարածաշրջանում, որտեղ գտնվում է մեր հայրենիքը, տեր կանգնելու իրեն։ Եվ այդ հույսը պատրանք չէ։ Դա կարող մարդիկ են, դա նվիրում է, դա արհեստավարժություն է, դա համառ հետևողականություն է՝ տեղ հասնելու, սահմանելով այդ <<տեղ>>-ը որպես հայոց երազանք՝ ուժեղ, ապահով, անվտանգ, խելացի պետություն՝  կիրթ և բարեկեցիկ հասարակությամբ։    

Իսկ ինչպե՞ս հասնել այս ամենին։ Նախ, պետք է գտնենք մեր հենման կետերը։ Թվում է, թե 20թ․-ի պատերազմից հետո դրանք արդեն չկան, գոնե՝ տեսանելի չեն, բայց դա այդպես չէ։ Երբ չգիտես որտեղից սկսել, պետք է սկսել սկզբից։ Պետք է վերաիմաստավորել անցյալը, քաղել դասերը և սկսել սկզբից՝ օգտգործելով առկա բոլոր հնարավորությունները։ 
Մեր հենման կետ պետք է դառնա մեր ինքնությունը․ քրիստոնեական արժեքներն ու առաքինությունները, որոնց վրա պետք է կառուցենք մեր՝ հայկական քաղաքակրթությունը․ ՀԱՐԳԱՆՔԻ, ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳՈՒ ՈՒԺԻ վրա հենված՝ որպես մեր դարավոր և ուրույն մշակույթի մաս։ 
Մեր հենման կետ պետք է դառնա մեր ՍՓՅՈՒՌՔԸ՝ իր մարդկային ներուժով։ Մենք պիտի բացենք մեր դռները մեր հայրենակիցների առջև, խոսենք իրենց լեզվով, թույլ տանք նրանց իրենց բազմազան կարողությունները ծառայեցնել մեր հայրենիքի հզորացման գործին և փոխել նախկին կարգը․ դուք՝ մեզ փող, մենք ձեզ՝ ոչինչ։
Մեր հենման կետ պետք է դառնա ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ․ գիտելիքահեն տնտեսությունն ու բարձր տեխնոլոգիաների վրա հենված անվտանգությունը։ 

Եվ այսպիսի հենման կետեր էլի կան, և այդպիսի կետերի վրա «Ապրելու Երկիր» կուսակցությունը վերագործարկելու է ՀԶՈՐ ԵՎ ԽԵԼԱՑԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ՝ հիմնված ԻՄԱՍՏՈՒՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏԵԼԻՔԱՀԵՆ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎՐԱ։ 

Կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ խոսել եմ այն մասին, որ․

Նաև, ես համոզմունք եմ հայտնել, որ մեր ազնվությունը, նվիրումը, աշխատասիրությունը կվայելի հասարակության վստահությունը, և մենք կստանձնենք ավելի մեծ պատասխանատվություն ապրելու երկիր կառուցելու գործում։ - ՄԵՆՔ ԴԱ ԱՐԵԼ ԵՆՔ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ 18 համայնքներում ներկայացված ենք ավագանիներում, որոնցից երեքում ստանձնել ենք կառավարման պատասխանատվություն, ինչի մասին գործընկերներս խոսեցին արդեն։ 
Ինչպես տեսնում եք, կուսակցությունը ամենայն պատասխանատվությամբ, արդյունավետությամբ և հետևողականորեն իրականացնում է իր որդեգրած մարտավարությունը՝ ընտրությունների միջոցով, հնարավորինս անցնցում, երկրում իրականացնել իշխանափոխություն։ 

ԱՅԺՄ ՄԵՆՔ ՀԱՍԵԼ ԵՆՔ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՐԴԵԳՐԱԾ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՋՈՐԴ ՀԱՆԳՐՎԱՆԻՆ՝ Երևանի ավագանու ընտրություններին։ 

Սա առաջիկա ամենակարևոր քաղաքական իրադարձությունն է, որին պատրաստվում է կուսակցությունը։

Անհնարին է գերագնահատել, Երևանի ավագանու ընտրությունների քաղաքական ազդեցության աստիճանը։ Եվ ուրախ եմ ազդարարել , որ Ապրելու Երկիր կուսակցությունը որոշում ունի մասնակցել և հաղթել Երևանի ավագանու ընտրություններում։

Երևանի ընտրությունները ակնհայտորեն ունենալու են քաղաքական ազդեցություն երկրի հետագա քաղաքական իրավիճակի վրա։ Մեզ համար ակնհայտ է, որ Երևանը առաջնորդելու է երկրում քաղաքական փոփոխությունների գործընթացը, և նաև Երևանում ենք իշխանազրկելու Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը ճիշտ այնպես, ինչպես դա  արել ենք Ալավերդի, Նոյեմբերյան, Տաթև համայնքներում։ Պետք է արձանագրեմ, որ քաղաքամայր Երևանի, երևանցիների պատասխանատվությունը ամբողջական իշխանափոխության գործում շատ էակա և վճռորոշ է լինելու։ 

Ես առաջարկում եմ երևանցիներին՝ Երևանի ավագանու առաջիկա ընտրությունները վերածել իշխանության անվստահության հանրաքվեի։  Ընդ որում, սա ամենևին չի նշանակում աչքաթող անել Երևանի զարգացման տեսլականը, որը կարճ ժամանակ անց ներկայացնելու ենք Երևանի բնակիչներին։

Երևանը նաև պետք է արժանավույնս արձագանքի իշխանությունների՝ Երաևնում իշխանությունը զավթելու փորձին։ Մինչև ապրիլի 25-ը գործող ավագանին պարտավոր է իր կազմից ընտրել Երևանի քաղաքապետ՝ համաձայն օրենսդրության։ Սակայն երևանցու քվեի հետ կապ չունեցող՝ չընտրված, բայց  դե-ֆակտո  քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ Հանրայիի եթերով հնչեցված խոսքից պարզ է դառնում, որ այդպիսի մտադրություն չունեն։ Մարդ, ով նախաձեռնել է Երևանի էկոցիդը, մտածում է, որ ինքն է դա որոշում, թե երբ կլինեն ընտրությունները։ Իսկ ինչո՞ւ մտադիր չեն անելու, ի՞նչ եք կարծում։ Որովհետև գործող իշխանությունը պարզապես վախենում է  արտահերթ ընտրություն անցկացնելուց, քանի որ համոզված է՝ օրինական եղանակով  անհնարին է իրենց վերարտադրությունը։ 

Սակայն, եթե մինչև ապրիլի 25-ը չընտրվեց նոր քաղաքապետ, Երևանի ավագանին պետք է լուծարվի օրենքով սահմանված կարգով՝ կառավարության որոշմամբ։ Ու, եթե կառավարությունը, ինչպես բոլոր հարցերում, այնպես էլ այս հարցում, մատնվի անգործության՝ ԿՀԱՆԴԻՊԵՆՔ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ։ 

  1. Հարգելի գործընկերներ, Երևանի ընտրությունների համատեքստում ուզում եմ նաև  հակիրճ ներկայացնել, թե ինչ աշխատանքներ է արդեն իրականացրել կուսակցությունը և ինչ անելիքներ ունի։             

Երևանի ընտրություններին, հարգելի գործընկերներ, մասնակցելու ենք բացառիկ ուժեղ թիմով, ովքեր առաջնորդելու են Երևանը դեպի համայն հայության երազանքի մայրաքաղաք։ Ավելորդ չեմ համարում նշել, որ այս գործընթացը նույնպես անցնում է երևանցիների հետ շփումների, խորհրդակցությունների միջոցով՝  ցանկությունների և վստահության չափը շոշափելով և ականջալուր լինելով՝ թե սոցհարցումների, թե անհատական քննարկումների ձևաչափով։ 
Որովհետև մենք մեզ պատասպանատու ենք համարում ներկայանալ այնպիսի թիմով, որի միջոցով երևանցին կկարողանա հանգիստ խղճով իրականացնել իշխանափոխություն։ 

Վերջում, չեմ կարող չանդրադառնալ այս օրերին իշխանությունների կողմից շարունակաբար հնչող անհեթեթ մտքերին, ստերի շարանին։  Մի քանի տարի շարունակ  գործունեության անփառունակ հետևանքները, ձախողված արտաքին, անվտանգային և ներքին քաղաքականությունը, ստիպում են մեզ արձանագրել, որ Սերժ Սարգսյանը, այնուամենայնիվ,  ճիշտ էր, որ ինքը սխալ է, բայց սխալ էր, որ Նիկոլը ճիշտ է։       

 

Շնորհակալ եմ, և ԲԱՐԻ ԵՐԹ ՄԵՐ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ!