Սյուզաննա Ավետիսյան

calendar

26 Ապրիլ, 2022

Տպել

Սյուզաննա Ավետիսյան

Սյուզաննա Ավետիսյանը ծնվել է 1989թ․ սեպտեմբերի 14-ին Ջերմուկ քաղաքում։

Գերազանցությամբ ավարտել է Կեչուտի միջնակարգ դպրոցը։

2006-2010թթ. սովորել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի բանասիրության ֆակուլտետում։ 

2015-2016թթ. Լեհաստանում սովորել է Վիշեգրադի քաղաքական դպրոցում, ապա Եվրոպական դիվանագիտական ակադեմիայում։ 

2016թ․ Եվրոպայի Խորհրդի ծրագրով վերապատրաստվել է որպես տեղական ինքնակառավարման ոլորտի փորձագետ։  

2017թ․ եղել է ԱՄՆ կառավարության ֆինասավորմամբ IVLP ծրագրի մասնակից, որի շրջանակներում ուսումնասիրել է ԱՄՆ-ի 5 նահանգներում համայնքային զարգացման մեթոդները։

2017թ․ դասընթացներ է անցել Ջորջ Մեսոնի համալսարանում (Վաշինգտոն)՝  տեղական հարկերի հավաքագրման մեխանիզմների վերաբերյալ։ 

2022թ մայիս-սեպտեմբերին սովորել է Մատենա միջազգային դպրոցում «Համայնքների արդյունավետ կառավարումը Հայաստանում» թեմայով։

2023-2024թթ․ դասընթացներ է անցել Լունդի համալսարանում (Շվեդիա) ապակենտրոնացման և համայնքային մակարդակում մարդու իրավունքների հիման վրա որոշումների կայացման մեխանիզմների վերաբերյալ։

Բազմաթիվ դասընթացներ և վերապատրաստումներ է անցել Գերմանիայում, Ավստրիայում, Չեխիայում, Լիտվայում, Մոլդովայում, Լեհաստանում, Բելգիայում, Վրաստանում, Ուկրաինայում, Չեխիայում, Ռուսաստանում և այլն։ 

Որպես բանախոս և մասնակից Հայաստանը ներկայացրել է բազմաթիվ միջազգային հարթակներում։

2013-2018թթ․ աշխատել է «Ջերմուկի երիտասարդական կենտրոն» ՀՈԱԿ-ում որպես տնօրեն, իրականացրել է համայնքային զարգացման շուրջ 40 ծրագրեր։ 

2019-2020թթ․ աշխատել է Ջերմուկի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող կառույցում, որպես երիտասարդության ոլորտի մասնագետ։ 

2021-2022թթ․ աշխատել է «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն – Հայաստան» հիմնադրամում որպես ծրագրերի համակարգող։

2022- 2023թթ․ աշխատել է «Ապրելու» հիմնադրամում, որպես ծրագրերի ղեկավար։

2024թ․ հուլիսից աշխատում է «Ֆասթ Ջասթիս» ՍՊ ընկերությունում, որպես տնօրեն։

Որպես փորձագետ և ծրագրերի համակարգող, աշխատել և համագործակցել է տարբեր միջազգային կազմակերպությունների հետ (Transparency International, UNDP, World Bank, US Embassy, American Councils, Peace Corps, EU Armenia և այլն)։

2016թ․ հանդիսանում է «Համայնքային նախաձեռնություն հանուն զարգացման» ՀԿ նախագահ։ 

2017թ․ ՄԱԿ-ի «Համայնքը ես եմ» երիտասարդական ակումբի անդամ է։ 

2021թ․ սեպտեմբերից հանդիսանում է «Ապրելու երկիր» կուսակցության անդամ։ 

2023թ․ ապրիլի 22-ին ընտրվել է «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ։

 

Ամուսնացած չէ։