Արամ Մանուկյան

calendar

22 Ապրիլ, 2022

Տպել

Արամ Մանուկյան

Արամ Մանուկյանը ծնվել է 1985թ․ օգոստոսի 15-ին Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում: 

2002թ․ ավարտել է տեղի թիվ 2 միջնակարգ դպրոցը:

2002-2007թթ․ սովորել է Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի Կառավարման ֆակուլտետի աշխատանքի տնտեսագիտություն և էկոնոմիկա բաժինը:

2007-2009թթ․ ծառայել ՀՀ զինված ուժերում, եղել է զորամասի սերժանտական խորհրդի նախագահ:

Ունի կառավարման  երկարամյա փորձ՝

2010-2020թթ․ աշխատել է «Մուշ կոմպլեքս»  ընկերությունում որպես տնօրեն:

2021թ-ից   «Էյ Էմ շին» ՍՊ ընկերության տնօրեն:

2016թ․ ընտրվել է Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքի ավագանու անդամ:

2016թ․ ապրիլին, այնուհետև՝ 2020թ․ սեպտեմբերին, կամավոր մեկնել է ռազմաճակատ մասնակցել ապրիլյան քառօրյա և 44-օրյա պատերազմներին:

2019թ․ նախաձեռնել և համակարգել է Ձորագյուղ համայնքում գործող  «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի հիմնումը` շեշտը դնելով երեխաների մասնագիտական կրթության ամրապնդման վրա: 

2020թ․ կազմակերպել է համայնքի ակտիվ ուսանողների հավաք, որը վերափոխվել է ոչ ֆորմալ  խորհրդի։

2021թ․ հոկտեմբերին միացել է «Ապրելու երկիր» կուսակցությանը։

2023 թ․ ապրիլի 22-ին ընտրվել է «Ապրելու երկիր» կուսակցության խորհրդի անդամ։ 

 

Ամուսնացած է, ունի 2 դուստր: