Դավիթ Մանուկյան

calendar

27 Ապրիլ, 2022

Տպել

Դավիթ Մանուկյան

Դավիթ Մանուկյանը ծնվել է 1992թ. հոկտեմբերի 13-ին Արագածոտն մարզի Իրինդ գյուղում:

2009թ. ավարտել է Իրինդի Մ. Քոթանյանի անվան միջնակարգ դպրոցը:

2009-2013թթ. գերազանցությամբ սովորել և ավարտել է ՀՀ ԱԻ նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային կառավարման ֆակուլտետը՝ «Քաղաքացիական պաշտպանություն» մասնագիտությամբ՝ ստանալով ճարտարագիտության բակալավրի աստիճան:

2013-2015թթ. ծառայել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի սահմանապահ զորամասում: Զբաղեցրել է ջոկի հրամանատարի այնուհետև դասակի հրամանատարի տեղակալի պաշտոնները: Իրականացրել է մարտական հերթապահություն, նշանակվել է դիրքի/հենակետի ավագ, ունի ավագ սերժանտ զինվորական կոչում: Պարգևատրվել է «Քաջարի մարտիկ» կրծքանշանով:

2016-2020թթ. զբաղվել է ձեռներեցությամբ:

2021-2022թթ. հանդիսացել է Թալին համայնքի ավագանու անդամ, «Հայկ» խմբակցության ղեկավար:

2022թ. ընտրվել է Թալին համայնքի ավագանու անդամ, «Ապրելու Երկիր» խմբակցության ղեկավար:

2023թ. ընտրվել է «Ապրելու Երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ։

2000-2013թթ. զբաղվել է Ձյուդո մարզաձևով, հանդիսանում է Ձյուդո և Սամբո մարզաձևերի բազմաթիվ առաջնությունների բազմակի մրցանակակիր:

 

Ամուսնացած չէ։