
«Մեր հայրենիքում անկլավներ չկան: Մենք ապրում ենք այն վայրում, որը պատկանում է մեզ, մեր պետությանը, մեր ժողովրդին։ Ես հորդորում եմ մեր իշխանություններին նույնպես այդ տեսակետին լինել և որևէ դեպքում չտրվել ադրբեջանական կողմից եկող սադրանքին, նրանց հռետորաբանությունը չդարձնել արտաքին քաղաքական որևէ ուղղության անգամ քննարկման թեմա։
Մեր իշխանությունները պարտավոր են ուղղակի կանգնել մեր տարածքի պաշտպանության կողքին»։
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը հարցազրույցում անդրադարձել է իր ղեկավարած ուժի կողմից տարվող զարգացման ծրագրերի առաջնահերթություններին, նաև ներկայացրել կուսակցության տեսակետը իշխանությունների՝ արտաքին, անվտանգային ու պաշտպանական քաղաքականության վերաբերյալ։