Բավական է արդեն ապրել կորուստների գնով։ Այսուհետ մենք մեր երկրին ապրել ենք պարտք, ապրել ու ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ ստեղծել մեր երեխաների համար։
Հայկ Մկրտչյանը ծնվել է 1985թ. հունիսի 24-ին Երևանում:
2002 թվականին ավարտել է Երևանի «Անանիա Շիրակացու անվան ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը։
2005 թվականին ուսանել է Պրահայի Չարլզի անվան համալսարանի ամառային դպրոցում (քաղաքական վարքաբանության և վերլուծություն)։
2006 թվականին արժանացել է ԵՊՀ հատուկ հուշամեդալի՝ ուսանողական կյանքում նվաճումների համար։
2008 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի որակավորում:
2006-2011թթ․ աշխատել է մի քանի հայաստանյան հեռուսաընկերություներում որպես խմբագիր և սցենարիստ։
2011-2012թթ․ աշխատել է «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում որպես սոցիալական աշխատող։
2012-2019թթ․ աշխատել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում՝ տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների և կյանքի դժվարին իրավիճակում գտնվող անձանց իրավունքների ոլորտում։
2017 թվականին արժանացել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հատուկ մրցանակի և հուշամեդալի՝ «Ստեղծագործ աշխատանքի համար»։
2019 թվականից մինև այժմ տեղական և միջազգային մի շարք հասարակական և մասնավոր կազմակերպությունների փորձագետ- խորհրդատուն է հաշմանդամություն ունեցող անձանց անհրաժեշտ ծրագրերի ու ծառայությունների ներդրման և սոցիալ-առողջապահական ծառայությունների մոնիթորինգի հարցերով։
2020-2021թթ․ աշխատել է որպես ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ԿՍԱԳՀ խորհրդական և գլխավորել է 44-օրյա պատերազմի ընթացքում պրոթեզավորման կարիք ունեցող անձանց կարիքների գնահատման բազմամասնագիտական խմբերը։
2021-2023թթ․ հաշմանդամություն ունեցող անձանց և սոցիալական այլ խմբերին տրամադրվող ծառայությունների մասով որպես ազգային փորձագետ աշխատել է ՄԱԿ-ի տարբեր կառույցների ծրագրերում՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագիր, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ։
2022 թվականին, Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության գործում տեսանելի և արդյունավետ գործունեություն ծավալելու համար, հրավիրված է եղել Իռլանդիայի Հանրապետության մայրաքաղաք Դուբլինում անցակցվող «Մարդու իրավունքների պաշտպանության "Dublin Platform 2022"» մարդու իրավունքների պաշտպանների համաշխարհային համաժողովին
2022 թվականից Հարբժշկական մասնագետների հայկական ասոցիացիայի նախագահն է։
Վարել է շուրջ 3 տասնյակ սեմինարներ և անցկացրել բազմաթիվ վերապատրաստումներ սոցիալական տարբեր հիմնահարցերի վերաբերյալ՝ տեղական և միջազգային կազմակերպությունների պատվերով։
Հանդիսանում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի անկախ փորձագետ։
Հանդիսանում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայություններ մատուցող ՊՈԱԿ-ների մշտադիտարկում իրականացնող հասարակական դիտորդական խմբի անկախ փորձագետ։
«Ապրելու Երկիր» կուսակցության անդամ է։
Հանդիսանում է «Ապրելու Երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ։
Ամուսնացած է, ունի մեկ որդի: