Կարեն Մալխասյան

calendar

26 Ապրիլ, 2022

Տպել

Կարեն Մալխասյան

Կարեն Մալխասյանը ծնվել է 1978թ. ք. Գյումրի։ 

1995թ-ին ավարտել է Գյումրու Ալ. Շիրվանզադեի անվան N 1 միջնակարգ  դպրոցը։

2002թ-ին ավարտել է Գյումրու «Պրոգրես» համալսարանը՝ իրավագետի մասնագիտությամբ, շնորհված է բակալավրի որակավորում:

2011թ-ին ավարտել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիան՝ «Իրավագիտություն» մասնագիտությամբ, շնորհված է իրավագիտության մագիստրոսի աստիճան:

Ծառայություն՝ 

1998-2000թթ․ Հայաստանի Հանրապետության զինված ուժեր։

 

Աշխատանք՝

2002-2006թ․ «Ռուբռուս» ՍՊԸ՝ որպես իրավաբան:

2006-2007թ․ Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի Գյումրու տարածքային կենտրոնում որպես՝ իրավաբան:

2007-2008թթ․ Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի Գյումրու տարածքային կենտրոնում որպես՝ գլխավոր մասնագետ-իրավաբան:

2008-2018թթ․ Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Գյումրու սոցիալական ապահովության տարածքային բաժնում ՝ որպես գլխավոր մասնագետ (իրավաբան, խորհրդատու):

2018-2019թթ․ Սոցիալական ապահովության պետական ծառայության Գյումրու տարածքային բաժնի գլխավոր մասնագետի խորհրդատու։

2019-2021թթ․ Սոցիալական ապահովության պետական ծառայության Գյումրու տարածքային բաժնի պետ։

2021թ. ապրիլ-նոյեմբեր Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնի տնօրեն։ 

2021թ․ նոյեմբերից Գյումրի համայնքի ավագանի, «Ապրելու Երկիր» խմբակցության ղեկավար։

2022թ․ հունվարից «Զբոսաշրջության և քաղաքաշինության զարգազման հիմնադրամ»-ում (TUF)՝ կառավարության հետ կապերի պատասխանատու։

2023 թ ապրիլի 22-ին ընտրվել է «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ։

Ամուսնացած է, ունի 3 երեխա։