Դատվելու եք նաև դուք, առնվազն հանցագործներին չդատելու հանցավոր անգործության համար. Մեսրոպ Առաքելյան

calendar

03 Մայիս, 2023

Տպել

Դատվելու եք նաև դուք, առնվազն հանցագործներին չդատելու հանցավոր անգործության համար. Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱԺ փոխնախագահի՝ Հոկտեմբերի 27-ի վերաբերյալ հայտարարությանը։ Նա գրել է՝

«Երեկ ԱԺ փոխնախագահը հայտարարեց, որ - բոլոր նրանք, ովքեր պատասխանատու են Հոկտեմբերի 27-ի համար, դատվելու են,
- բոլոր նրանք, ովքեր հրամայեցին կազմակերպել Մարտի 1-ին ՀՀ քաղաքացիներին Երևանի կենտրոնում գնդակահարել, դատվելու են,
- բոլոր նրանք, ովքեր զինվորի հացն են գողացել, ժամկետանց հրթիռներ են գնել, քրեական բարքեր են ներմուծել բանակ, այդպիսով թուլացնելով բանակը, դատվելու են,
- բոլոր նրանք, ովքեր պետական գնումներին մասնակցելով իրենց խնամի-բարեկամների հետ միասին թալանել, ունեզրկել են Հայաստանի քաղաքացիներին, դատվելու են և դատվում են։

Այս խոսքերը լսում ենք արդեն հինգ տարի ու շարունակում է արդիական մնալ մի պարզ հարց՝ ե՞րբ։
Արդեն հինգ տարի է՝ Հայաստանի նորագույն պատմության քաղաքական երկու ողբերգությունները շարունակում են մնալ չբացահայտված, և չկա որևէ անձ, որը դատապարտված է այդ հանցագործությունների բացահայտման»։