Արկադի Թամազյանը ծնվել է 1978 թվականի ապրիլի 1-ին:
1984-1995թթ. սովորել և ավարտել է Ճոճկանի միջնակարգ դպրոցը:
1996-1998 թթ. ծառայել է ՀՀ ԶՈւ-երում:
1995-1999թթ. սովորել և ավարտել է Երևան քաղաքի «Միջազգային անկախ բնապահպանական և քաղաքագիտական համալսարանը»:
2012թ. սեպտեմբերի 9-ի «Տեղական ինքնակառավարման մարմինների» ընտրություններում ընտրվել է որպես ՀՀ Լոռու մարզի Ճոճկան համայնքի ղեկավար:
2016 թվականի «Տեղական ինքնակառավարման մարմինների» ընտրություններում ընտրվել է որպես ՀՀ Լոռու մարզի Ճոճկան համայնքի ղեկավար:
2017 թվականի նոյեմբերի 5-ի «Տեղական ինքնակառավարման մարմինների» ընտրություններում ընտրվել է որպես ՀՀ Լոռու մարզի Ախթալա համայնքի ղեկավար:
2022 թվականի սեպտեմբերի 25-ի ՏԻՄ համամասնական ընտրակարգով ընտրություններում ընտրվել է ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավար:
15.11.2022 թ ստանձնել է Ալավերդի համայնքի ղեկավարի լիազորությունները։
Զինապարտ է, զինվորական կոչումը՝ սերժանտ:
Հանդիսանում է «Ապրելու Երկիր» կուսակցության անդամ։
2023թ. ապրիլի 22-ին ընտրվել է «Ապրելու Երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ։
Ամուսնացած է, ունի երկու որդի: