Այս իշխանություններին մենք հաղթելու ենք ընտրությունների միջոցով․ Մեսրոպ Առաքելյանի հարցազրույցը «Առաջին ալիքին» (Տեսանյութ)

calendar

19 Մայիս, 2022

Տպել

Այս իշխանություններին մենք հաղթելու ենք ընտրությունների միջոցով․ Մեսրոպ Առաքելյանի հարցազրույցը «Առաջին ալիքին» (Տեսանյութ)

«Մենք իշխանությունների փոփոխությունը տեսնում ենք բացառապես ընտրությունների միջոցով։ Մեր կուսակցությունը ստեղծման օրվանից մասնակցել է ՏԻՄ ընտրություններին, արդյունքում Նոյեմբերյանում ստանձնել ենք քաղաքի ղեկավարումը, իսկ Տաթևում համատեղ կառավարում ենք իրականացնում, հաղթել ենք գործող իշխանությանը։

Առաջիկայում մասնակցելու ենք, և վստահ եմ, հաղթելու ենք Երևանի ընտրություններում։ Այս իշխանություններին մենք հաղթելու ենք ընտրությունների միջոցով»։

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը հարցազրույցում ներկայացրել է հայաստանյան ներքաղաքական զարգացումների, իշխանություն փոխելու վերաբերյալ իր դիրքորոշումը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։