«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի աշխատանքային այցը Տաթև համայնք

calendar

10 Մայիս, 2023

Տպել

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի աշխատանքային այցը Տաթև համայնք

Մշակութային համայնքներ, արվեստասեր երեխաների համար արժանապատիվ ու հարմարավետ միջավայր, համայնքների զարգացում և առաջընթաց։

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիղյանը Տաթև աշխատանքային այցի շրջանակում ծանոթացել է համայնքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին։ Առաջին կանգառը Շինուհայր բնակավայրի երաժշտական դպրոցում էր, որի շենքն ամբողջությամբ վերանորոգվում է։

Ութ բնակավայր միավորող Տաթև համայնքի այս միակ երաժշտական դպրոցը կառուցման օրվանից ՝ 50 և ավելի տարիներ, երբևէ չի վերանորոգվել, չեն գործել ենթակառուցվածքները։ Բայց շատ շուտով դպրոցն իր սաներին կդիմավորի լուսավոր ու հարմարավետ դասասենյակներով, դահլիճով, առանձնացված լսարաններով, ուսման և ստեղծագործելու համար անհրաժեշտ պայմաններով։

Ապրելու երկիրը սկսվում է համայնքներից։

Տաթևն ապրելու համայնք է։