Վրույր Այվազյանը ծնվել է 1993 թ. Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում:
2010թ. ավարտել է Գյուլագարակի միջնակարգ դպրոցը:
2010-2016թթ․ սովորել և ավարտել է Վանաձորի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։
2011-2013թթ․ ծառայել է ՀՀ զինված ուժերում։ Պարգևատրվել է կրտսեր սերժանտի, այնուհետև սերժանտի կոչումով և «Հայոց բանակի քաջարի մարտիկ» մեդալով:
Աշխատանք՝
2014-2015թթ․ աշխատել է «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ-ում, որպես իրավաբան։
2016-2017թթ․ աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավաբանական վարչության 9-րդ բաժնում, որպես առաջին կարգի մասնագետ, իրավաբան
2017․06-2017․10թթ․ աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավաբանական վարչության սնանկության գործերի բաժնում, որպես առաջատար մասնագետ, իրավաբան։
13.10.2017-15.01.2018թթ․ աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչությունում, որպես ավագ հետախույզ (Գոգավանի սահմանային կետում)։
15.01.2018 - 01.09.2021թթ․ աշխատել է ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակի համայնքապետարանում, որպես համայնքի ղեկավարի խորհրդական, տնտեսական զարգացման պատասխանատու։
02.09.2021 թ-ից ցայսօր զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ: Հեղինակել է «Էկոպտույտ» նախագիծը, որը Հայաստանում նախադեպը չունեցող նորարարական և օրգանական ֆերմերային տնտեսություն է, որը ամբողջությամբ սնուցվում է վերականգնվող էներգիայի աղբյուրներից:
23.10.2015թ-ից ցայսօր ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական կրթման դասընթացավար է։
22.04.2023 թ-ից «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ է։
05.05.2023 թ-ից «Ակբա բանկ» ԲԲԸ-ի Լոռու մարզային խորհրի անդամ է։
Վրույր Այվազյանը դասախոսում է, զբաղվում է զբոսաշրջային, իրավաբանական գործունեությամբ, նորարարական գյուղատնտեսությամբ, նաև ստեղծագործում է:
Ամուսնացած է, ունի դուստր։