Վալոդյա Գրիգորյանը ծնվել է 1983թ նոյեմբերի 16-ին Արմավիրի մարզի Մերձավան համայնքում:
1991-2001 թթ. հաճախել է Մերձավան համայնքի միջնակարգ դպրոցը:
2001-2005 թթ. սովորել է ՀՀ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում՝ «Ֆիզկուլտուրան և սպորտը» մասնագիտությամբ, ստացել է «ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մանկավարժի, կարատեդոյի մարզչի» որակավորում:
2016-2018թթ. ստացել է Կառավարման մագիստրոսի աստիճան՝ Կառավարում մասնագիտությամբ:
2022թ.-ին ավարտել է «Մատենա» միջազգային դպրոցի «ՀՀ համայնքների արդյունավետ կառավարում» համայնքային պաշտոնյաների մասնագիտական զարգացման ծրագիրը։
2004թ. աշխատել է Մերձավանի «Կրթություն և մշակույթ» միացյալ տնօրինությունում որպես սպորտ հրահանգիչ:
2005-2007թթ. աշխատել է Մերձավանի գյուղապետարանում:
2007-2011թթ. աշխատել է Մերձավանի գյուղական համայնքի ղեկավարի աշխատակազմի առաջատար մասնագետի համայնքային ծառայողի պաշտոնում։ Շնորհվել է համայնքային ծառայության 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան:
2011-2016 թթ․ զբաղվել է անհատ ձեռնարկատիրական գործունեությամբ:
2016թ-2021թ.եղել է «Վալոդյա Գրիգորյան» ՍՊԸ հիմնադիր տնօրենը:
2021թ․-ից «Ապրելու Երկիր» կուսակցության անդամ է։
2021թ․ դեկտեմբերից Փարաքար համայնքի ավագանու անդամ է և Փարաքար համայնքի «Ապրելու Երկիր» խմբակցության ղեկավար։
2023թ․ ապրիլի 22-ին ընտրվել է «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ:
Ամուսնացած է, ունի չորս զավակ: