
«Ապրելու Երկիր» կուսակցության համահիմնադիր-նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Անի Մանուկյանի հեղինակած «Հաղթեցին ապրելով» գրքի մոտիվներով նկարահանվող վավերագրական ֆիլմի հանգանակության երեկոյին է մասնակցել։
«Գիրքը Հայոց ցեղասպանությունը վերապրած, մահն իրենց կամքով մերժած կանանց կյանքի պատմությունն է, որը ցանկանում ենք համատեղ ջանքերով նաև էկրանավորել՝ այդպես վառ պահելով անցյալի մասին մեր հիշողությունը։
Ամբողջ երեկոյի ընթացքում՝ ելույթներում և մեր զրույցներում կարմիր թելի պես առանձնանում էր միտքը՝ մեզ ժառանգած ապրելու իրավունքն ու հնարավորությունը պետք է արժևորենք և վերակառուցենք մեր պետությունը՝ անցյալը վերաիմաստավորելով և պատմությունից դասեր քաղելով․ մենք դատապարտված ենք միայն ապրելով հաղթելու, քանի դեռ դասեր չենք քաղել»-գրել է նա ու կից տեսանյութ հրապարակել։